National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.04.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս եւ լավագույն մաղթանքներս:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ: Ուրախ եմ փաստել, որ այսօր մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք է ապրում, ինչն արտահայտվել է մի շարք բարձրաստիճան այցերի իրականացմամբ եւ մեր խորհրդարանականների միջեւ կանոնավոր շփումների պահպանմամբ:

Պատրաստ եմ Զեզ հետ միասին, Ձերդ Գերազանցություն, ջանքեր գործադրել մեր երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն այսուհետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am